Սկիզբ | : | 11.07.20 07:30 |
Ավարտ | : | 11.07.20 23:00 |
Գինը՝ | 6.900AMD |
ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏՈՒՐ
Տեսնելու ենք Սյունյաց գանձերը, կայցելենք Որոտանի կիրճը պսակոց Տաթևի վանական համալսարան,
որը հայտնի է իր միջնադարյան համալսարանով, այնուհետ կլինենք վանքի դիտակետում, որտեղից չքնաղ տեսարան է
բացվում դեպի Տաթևի վանական համալիր և Որոտանի կիրճ՝ իր ողջ հմայքով։
Այնուհետև այցելելու ենք Սվարանց գյուղի Հազարափրկիչ եկեղեցի (18-րդ դար), որը գտնվում է
Բարգուշատի լեռների ստորոտին, որի բարձրագույն գագաթ Արամազդի փեշերով քայլարշավ ենք ունենալու դեպի Փրփնջան ջրվեժ, այստեղ քայլարշավի երկկողմաի երկարությունը կազմում է 3,5 կմ։
Ընթացքում վայելելու ենք սյունյաց ամենագեղեցիկ տեսարանները, ծաղկավետ դաշտերը, զովանալու ենք և վերջում թեթև քայլարշավ (3 կմ երկկոմանի) դեպի Որոտանի չքնաղ կիրճում թաքնված 17-րդ դարում հիմնադրված Տաթևի մեծ անապատ, որը գաղտնուղով կապված է եղել նաև Տաթևի վանական համալիրի հետ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ