Սկիզբ | : | 13.08.23 07:30 |
Ավարտ | : | 13.08.23 20:00 |
Գինը՝ | 8.500AMD |
11.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ կուղևորվենք վայելելու լեռնաշղթաներով և խիտ լեռնային
անտառներով շրջապատված Սևանա լիճը:
Տուրի շրջանակներում մեքենայով կշրջենք լճի ողջ տարածքով և
կհիանանք Սևանա լճի տեսարաններով:
Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է,
որն ուսումնասիրելուց հետո կուղևորվենք տեսնելու Հայրավանքը, այն քառակոնք
կենտրոնագմբեթ հորինվածքը, որը համարվում է հայկական ճարտարապետության
եզակի նմուշներից մեկը: Հաջորդիվ կայցելենք Նորատուս, որը հայտնի է նաև
«Խաչքարերի անտառ» անունով:
Տուրի շրջանակներում նախատեսվում է նաև այց դեպի Պորտ Այաս, որտեղ ոչ միայն կունենանք
հնարավարություն ծանոթանալու Կիլիկիա նավի պատմությանը, այլ նաև լուսանկարվելու նավի հետ:
Օրը կամփոփենք Սևանի ափին՝ վայլելելով մայրամուտը:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Պորտ Այասի մուտքավճարը ՝ 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ