Սկիզբ | : | 26.02.22 09:00 |
Ավարտ | : | 26.02.22 19:00 |
Գինը՝ | 5.500AMD |
7.500AMD |
Ձմեռային խենթ ու խելառ արկածների ժամանակն է:
Եթե ցանկանում ես համատեղել էքստրիմը, վայելել «Հայաթ բենդ»-ի համերգը և ունենալ հագեցած տուր Մինասի ծննդավայր Ջաջուռում, ապա այս առաջարկը հենց քեզ համար է:
Այս անգամ ճանապարհը մեզ տանում է դեպի Շիրակի մարզ: Մեր առաջին կանգառը կլինի Ջաջուռում, որտեղ էլ գտնվում է Մինասի տուն-թանգարանը: Այստեղ պահպանված են նկարչի գյուղ-աշխարհն արտացոլող հորինվածքներն ու բնանկարները: Հաջորդիվ կուղևորվենք Մեծ Սարիար գյուղ, որտեղ կմասնակցենք տարվա ամենաձմեռային փառատոններից մեկին՝ «ՇԻՐԱԿԻ ՁՄԵՌ» 2022-ին:
Փառատոնի ընթացքում սպասվում են՝
— ավանդական պարերի ելույթներ
— հյուրասիրություններ
— մրցույթներ
— սիրողական խաղեր
— ցուցադրական ելույթներ
— խարույկ
— համերգ «Հայաթ բենդ»-ի կողմից
Փառատոնի ընթացքում հնարավոր կլինի մասնակցել տարբեր ժամանցային ծրագրերի՝
— պարապլան
— լեռնադահուկ
— ռաֆթինգ
— ջիփփինգ
— սահնակներ
— սնոուբորդ
— կայտբորդինգ
— արագընթացներ (բուռաններ) և այլն:
Շտապի՜ր դառնալու շիրակյան այս մեծ տոնի մի մասնիկը:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ