Սկիզբ | : | 17.04.22 07:30 |
Ավարտ | : | 17.04.22 21:00 |
Գինը՝ | 6.000AMD |
9.000AMD |
Տոնի՜ր Սբ. Զատիկը Խաչիկ գյուղում ամենաավանդական կերպով:
Մեր առաջին կանգառը կլինի Սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ կմասնակցենք առավոտյան պատարագին:
Եկեղեցու բակում տեղի կունենա ձու օրհնելու արարողակարգը: Գրեթե բոլոր հին մշակույթներում ձուն հարության խորհրդանիշն է: Դեռևս քրիստոնեական շրջանից շատ առաջ գարնան զարթոնքին նվիրված ծիսակատարությունների ընթացքում ձվերը ներկվում, օրհնվում, փոխանակվում էին, ապա մարդիկ ուտում էին դրանք:
Զատկի տոնակատարությունից հետո կմասնակցենք նաև ավանդական խաղերի, երգի և պարի ցուցադրությանը՝ Խաչիկի կենտրոնում:
Տուրի ընթացքում կայցելենք նաև՝
✔︎ Մեսրոպի աղբյուր
✔︎ Պորտախաչ
✔︎ Խոտակերաց (Քարակոփ վանք) — քայլարշավ 2կմ
✔︎ «Առաստամուղ» գավառագիտական թանգարան
✔︎ Չռան բնակատեղի — քայլարշավ 1,5կմ
Արժեքի մեջ ներառված չէ թանգարանի մուտքավճարը՝ 300 դրամ:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ