Սկիզբ | : | 30.03.24 15:00 |
Ավարտ | : | 30.03.24 20:00 |
Գինը՝ | 4.500AMD |
8.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Դիմավորի՛ր Սբ․ Զատիկը Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում։
Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոներից մեկն է։ Սուրբ Զատիկին ընդառաջ
տեղի է ունենում ծոմի և աղոթքի շրջան, որը նշանավորվում է ավանդական կերակուրներով և
մշակութային սովորույթներով, ինչպիսիք են ձվերը զարդարելը և համայնքային հավաքույթները,
որոնք խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի հարությունը։
Կմասնակցենք Սբ. Հարության տոնի նախօրեին՝ երեկոյան եկեղեցիներում մատուցվող Ճրագալույցի
Սբ. Պատարագին, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
Տուրի ընթացքում կայցելենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը թվագրվում է մ․թ․ա 4-րդ դար և
համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։
Այնուհետև կտեսնենք Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները,
որոնք կառուցվել են շատ վաղուց՝ ի պատիվ քաջ ու հավատարիմ քրիստոնյա կույսերի։
Հ․Գ․ Էջմիածնի Մայր տաճարը կտեսնենք միայն դրսից, քանի որ այն փակ է 2018 թ.-ից՝ հիմնանորոգման նպատակով։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ