Այս անգամ Ձեզ առաջարկում ենք հետաքրքիր երթուղի, որի շրջանակներում կբացահայտենք Արագածոտն և Լոռի մարզերի տեսարժան վայրերը: Սկզբում կայցելենք Սաղմոսավանք: Վանական համալիրն ունի հրաշալի ակուստիկա, և պատահական չէ, որ այն այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել։ Այնուհետև կուղևորվենք Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի: Մեր հաջորդ կանգառը կլինի Ստեփանավանի Դենդրոպարկը, որը համարվում է Հայաստանի ամենականաչ ու գեղեցիկ վայրերից մեկը:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Դենդրոպարկի մուտքավճարը — 200 դրամ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1.գիդի ծառայություն
2. տրանսպորտ
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: