Էքստրիմի պակա՞ս ունես, արի՛, գնում ենք անցկացնելու արկածներով լի երկու օր Լոռու մարզում
ՕՐ 1
Քոբայր վանական համալիր
ՌԱՖԹԻՆԳ (նավարկություն Դեբեդ գետում)
ՋԱՄՓԻՆԳ (թռիչք՝ կամրջի վրայից)
ՍԼԱՅԴԻՆԳ (սահում դեպի գետը՝ շրջած նավակների վրայով)
Երեկոյան մեզ սպասվում է հաճելի ժամանց, խարույկ, ձմերուկի և եգիպտացորենի հյուրասիրություն:
Վրանային գիշերակաց
ՕՐ 2
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Բարձրաքաշի Սբ. Գրիգոր
Թումանյանի տուն-թանգարան
Ծովեր լիճ
Հաշվի առնելով, որ սա էքստրեմալ տուր է, գրանցվելիս խնդրում ենք տրամադրել նաև մասնակիցների անձնագրային տվյալները՝ ապահովագրության պայմանագիր կնքելու նպատակով:
Հ․Գ․ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ փոխնորդ հագուստ, քանի որ ռաֆթինգի ընթացքում թրջվելն անխուսափելի է:
Հ.Հ.Գ. 16 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել ռաֆթինգին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. ռաֆթինգ, ջամփինգ, սլայդինգ
4. գիշերակաց
5. նախաճաշ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: