Սկիզբ | : | 07.05.23 08:30 |
Ավարտ | : | 07.05.23 21:30 |
Գինը՝ | 7.000AMD |
Ուղևորվում ենք բացահայտելու Գեղարքունիքի մարզի գողտրիկ անկյուններից մեկը՝ անկրկնելի Աղջկա բերդը, որը հայտնի է նաև «Սպիտակ բերդ» անունով: Այն ունի բարձրադիր տեղադրություն և հզոր ամրություն: Տուրի ընթացքում կայցելենք նաև Գետիկավանք: Վանքը տնվում է Գետիկ գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ Գետիկ գետի ձախ ափին։ Հանդիսացել է հյուսիսային Հայաստանի հոգևոր մշակութային նշանավոր կենտրոնը։ Հուշարձանախումբը, որ վարդագույն քարից կառուցված լինելու համար հայտնի է եղել Կարմիր եղցի անունով, բաղկացած է եկեղեցիներից, ժամատնից, միաբանության շենքերից և այլ կառույցներից։ Հին գետիկի ճարտարապետն է Հովասափը:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ մեզ սպասվում է մոտ 8 կմ երկարությամբ, միջին բարդության քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, տաք հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ