Սկիզբ | : | 07.08.22 07:30 |
Ավարտ | : | 07.08.22 22:00 |
Գինը՝ | 8.000AMD |
11.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ ուղևորվում ենք բացահայտելու Գեղամա լեռների թաքնված, բայց միևնույն ժամանակ ամենագեղեցիկ վայրերը։ Աժդահակ և Սպիտակասար գագաթների մեջտեղում է գտնվում Նազելի լիճը, որի յուրահատկությունն ինքներդ կզգաք, այնտեղ հասնելուն պես։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3100 մետր է։ Սա այն քիչ վայրերից է որտեղ ավելի մոտ ես լինում բնությանը։
Այնուհետև բեռնատարներով ճանապարհը կշարունակենք դեպի Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում տեղակայված Սպիտակասար լեռնագագաթ։ Գագաթային մասն առատ է թափանցիկ ու մոխրագույն օբսիդիանով, որից էլ առաջացել է անվանումը։
Հ.Գ. Տուրի ընթացքում հաղթահարելու ենք մոտավորապես 15 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. բեռնատարի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ