Սկիզբ | : | 24.09.23 07:00 |
Ավարտ | : | 24.09.23 23:00 |
Գինը՝ | 9.500AMD |
12.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Միացի՜ր մեր հատուկ տուրին Սյունյաց աշխարհի հայտնի ու անհայտ անկյունները բացահայտելու:
Այս տուրի ընթացքում մեզ սպասվում է գեղեցիկ արահետներով քայլարշավ դեպի Հին Խոտ և
Հին Շինուհայր գյուղեր: Քայլարշավը կսկսենք Հին Խոտ գլուղից։ Սյունյաց լեռներով և ժայռերով շրջապատված
արահետը մեզ կտանի Հին Շինուհայր, որտեղից էլ քայլարշավով կհասնենք դեպի Հին Հալիձոր։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 12 կմ: Մասնակիցներին խորհուրդ է
տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ
1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր,
դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ