Սկիզբ | : | 08.10.22 07:30 |
Ավարտ | : | 08.10.22 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
Լեռնագնացնե՜ր, հնարավորություն ունեք միանալու մեր հատուկ տուրին:
Այս տուրի շրջանակներում մենք կլինենք միաժամանակ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, բեռնատարով կանցնենք հազար ու մի արահետով, ոտքով կկտրենք ու կանցնենք խորդուբորդ ճանապարհներ ու կզգանք լեռնային թարմ օդը: Այս ամենն, իհարկե կիրագործենք Հովազավրի օգնությամբ, որն առաջինն է Հայաստանում: Այս անգամ բացահայտելու ենք Ծաղկունյաց լեռնաշղթան:
Վերելքը կսկսենք հաջորդող հերթականությամբ. բեռնատարով կհասնենք մինչև Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Թեղենիս լեռը, որտեղ ականատես կլինենք, թե գագաթից բացվող անտառածածկ տեսարանն իր մեջ որքա՜ն սքանչություն է փայփայում: Լեռան գագաթից դեպի բոլոր ուղղություններ բացվում են հիասքանչ տեսարաններ. անտառապատ Ծաղկունյաց լեռները, հեռվում՝ Փամբակի լեռնաշղթան, ներքևում՝ Քասաղի հովիտը, իսկ առջևում՝ հիասքանչ Արագածը: Հաջորդող գագաթը կլինի Արքայիցը, որը հեշտությամբ հաղթահարելուց հետո միայն կուղևորվենք դեպի Կապուկտեղ լեռան գագաթ: Այս ամենին կհաջորդի վերելք դեպի Քարոտ կամ Թեժառույգ լեռ, որը կրկին առանձնահատուկ է իրենից բացվող հրաշագեղ ու անավարտ թվացող տեսարանով: Եվ հենց այս ամենից հետո էլ կշարունակենք ճանապարհը դեպի Ծաղկունյաց լեռ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. բեռնատարի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ