Սկիզբ | : | 17.07.22 07:30 |
Ավարտ | : | 17.07.22 22:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Ամռան տապը կոտրում ենք Տավուշի մաքուր օդով ու զովությամբ։ Միացե՜ք մեզ՝ միասին բացահայտելու աննկարագրելի գեղեցիկ Շառաչի ջրվեժը՝ Միափորի լեռների լանջերին, և Դիլիջանի անտառներում թաքնված Աղավնավանք վանական համալիրը։
Տուրի ընթացքում մեզ սպասվում է մոտավորապես 6 կմ ընդհանուր երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3լ):
Հ.Գ. Շառաչի ջրվեժ հասնելու համար հաղթահարելու ենք մոտավորապես 200մ հարաբերական բարձրությամբ վերելք, իսկ անմիջապես ջրվեժին հասնելու ենք պարանների միջոցով, ուստի խնդրում ենք գրանցվելիս հաշվի առնել ֆիզիկական պատրաստվածութունը։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ