Սկիզբ | : | 04.12.22 07:00 |
Ավարտ | : | 04.12.22 22:00 |
Գինը՝ | 7.500AMD |
10.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ ուղևորվելու ենք վայելելու տավուշյան ամենագեղեցիկ ու ամենասքանչելի բնությունը, որտեղ հազարավոր գանձեր են թաքնված: Այրիքար անունով 2 լեռնագագաթներ կան Տավուշում՝ Արևելյան (2767 մ) և Արևմտյան (2781 մ): Մեր նպատակակետը 2 լեռնագագաթների մեջտեղում գտնվող կտուցաձև ժայռեղեն զանգվածն է, որը տեղացիները նույնպես Այրիքար են կոչում:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 15 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ