Սկիզբ | : | 19.03.23 09:30 |
Ավարտ | : | 19.03.23 17:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն
Այս անգամ ուղևորվում ենք Սաղմոսավանք,
որը տեղակայված է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասախ գետի ձախ՝ բարձրադիր գեղատեսիլ հատվածում:
Այստեղ նախատեսվում է Սուրբ Պատարագի արարողակարգ: Տուրը կուղեկցի բարեշնորհ Հրաչյա սարկավագ Ղազարյանը:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Հովհանավանք:
Այն հիմնադրել է Սբ. Գրիգոր Լուսավորիչը և հենց այստեղ հողին հանձնել Հովհաննես Մկրտչի մասունքները, ինչն էլ հիմք է հանդիսացել վանքը անվանել Հովհաննավանք:
Կանգառ կունենանք նաև 4-րդ դարի Արշակունյաց թագավորների հանրահայտ դամբարանում, որը գտնվում է Աղձքում:
Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի՝ բաղկացած կիսագետնափոր տապանատնից և վերնահարկից:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ