Սկիզբ | : | 28.02.21 08:30 |
Ավարտ | : | 28.02.21 19:00 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
ՆՈՐԱՎԱՆՔ, ՋԵՐՄՈՒԿ, ԱՐԵՆԻ, UNDER THE WALNUT TREE
Այս անգամ մեր նպատակակետը Վայոց Ձորի մարզն է: Առաջին կանգառը կլինի Նորավանքը, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Հետո կշարունակենք ճանապարհը դեպի Ջերմուկ քաղաք, որտեղ քաղաքային շրջայց կկազմակերպվի: Շրջայցի ժամանակ կայցելենք 72մ բարձրություն ունեցող Ջրահարսի վարսեր ջրվեժը: Այն, թեքությամբ թափվելով Արփա գետի մեջ, աղջկա վարսեր է հիշեցնում: Հետո կշրջենք Ջերմուկի կենտրոնում: Կայցելենք նաև Ջերմուկի հանքային ջրերի ցուցասրահ` գալերեա, որտեղ կան տարբեր ջերմաստիճանի հոսող հանքային ջրեր:
Վերջին կանգառը կլինի Under the Walnut Tree հյուրատանը: Այստեղ կեզրափակենք մեր տուրը՝ մեկ բաժակ տաք թեյով:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Under the Walnut Tree հյուրատան մուտքավճարը — 1500 դրամ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ