Սկիզբ | : | 25.07.20 08:00 |
Ավարտ | : | 25.07.20 22:00 |
Գինը՝ | 5.900AMD |
Քայլարշավը և հանգիստը բնության գրկում հիանալի միջոց են աշխատանքային շաբաթը եզրափակելու համար:
ONE WAY TOUR-ը առաջարկում է վայելել երկրի արևն ու բնությունը այս հետաքրքիր երթուղու միջոցով:
Երթուղու ընթացքում քայլարշավով կհասնենք Մշկավանք վանական համալիր, որից հետո կուղևորվենք Բերդավան գյուղ, որտեղ գտնվում են Ղալինջաքար ամրոցը և Սուրբ Նշան եկեղեցին ու հին գերեզմանոցը:
Տուրի ընթացքում նախատեսում ենք լինել նաև Կողբի թանգարանում:
Չմոռանաք քայլարշավին համապատասխան հագուստի և կոշիկների մասին, և Ձեզ հետ ունեցեք 1 օրվա համար բավարար սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ