Սկիզբ | : | 04.09.22 09:00 |
Ավարտ | : | 04.09.22 19:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD |
Արվեստասերնե՜ր, այս անգամ մեկնում ենք Ջաջուռ՝ անձամբ մեր ձեռքերով մինասյան որևէ կտավ արտանկարելու:
Գույներ կերտողը՝ Մինասը, չէր մոռացել, որ արվեստը պայքար է սիրում, նա շարունակում էր խիզախել արվեստում՝ ձգտելով լավագույնին: Նա մեծ նվիրումով էր վերաբերում թատերական նկարչությանը, որին փոխանցում էր իր հզոր սիմֆոնիզմը:
Այս անգամ հնարավորություն է տրվում ճանաչել, ավելի մոտ գտնվել Մինասի արվեստին, քայլել նրա հետքերով և յուրովի վերապրել նրա գույներն ու ոգին:
Սկզբում կուղևորվենք Մինասի ծննդավայր: Երբ այցելենք Ջաջուռ, կհամոզվենք, որ այս գյուղը, չնայած բազմաթիվ դժվարություններին, պահպանել է ամրակուռ ոգին՝ միաժամանակ նաև ջերմությունը: Ջաջուռում է գտնվում Մինասի տուն-թանգարանը, որը նրա կյանքի և գույների ամենաիսկական արտացոլանքն է: Այստեղ պահպանված են նկարչի գյուղ-աշխարհն արտացոլող հորինվածքներն ու բնանկարները: Հայրական տուն այցելելիս ավելի մոտ կլինենք նրա գույներին, նրա փոքրիկ անկյանը:
Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ջաջուռի Սբ. Աստվածածին եկեղեցի, կտեսնենք «Կարմիր և Սև աղբյուրները» և «Հարյուրամյա ծառը», որոնք իր նկարներում արտապատկերել է Մինասը:
Մյուս նշանավոր վայրը, որը կբացահայտենք այս տուրի ընթացքում Ջրափիի քարավանատունը և եկեղեցին են, որոնց կառուցողական աշխատանքները տարվել են դեպի Անի տանող ճանապարհի վրա:
Գինին և արվեստը Ջաջուռում
Այս տուրի ընթացքում առաջին անգամ յուրքանչյուրը կունենա բացառիկ հնարավորություն արտանկարելու Մինասի հայտնի կտավներից որևէ մեկը: Նկարել կարողանալը պարտադիր չէ, պրոֆեսիոնալ մասնագետները կօգնեն Ձեզ, իսկ օրվա ավարտին Ձեզ հետ կունենաք գեղեցիկ և շոշափելի հուշ անմոռանալի օրվանից՝ Ձեր ձեռքով ստեղծված մինասյան կտավը: Մեզ սպասվում է նաև գինու համտես:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ մասնակցությունն Art-Wine Party-ին՝ 10000 դրամ (մաստեր-կլաս, կտավներ, ներկեր, գինու հյուրասիրություն):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3.Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի մուտքավճար
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ