Սկիզբ | : | 05.06.22 08:00 |
Ավարտ | : | 05.06.22 22:00 |
Գինը՝ | 7.000AMD |
Այս անգամ ճանապարհները մեզ տանում են դեպի չքնաղ Լոռի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի ընկերակցությամբ։
Տուրի ընթացքում կայցելենք Օձունի փառահեղ վանական համալիր, որը միջնադարյան Հայաստանի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկն է: Այնուհետև կայցելենք Հաղպատի վանք. աննման և յուրօրինակ այս համալիրը առանձնանում է հատկապես իր ինքնատիպ ճարտարապետական լուծումներով: Մեր հաջորդ կանգառը կլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահինի վանքում։
Հագեցած օրը կամփոփենք «Կաղնի»-ում, որտեղ մեզ սպասվում է գինու, պանրի և կրակի մեջ եփված համեղ կարտոֆիլի հյուրասիրություն: Երեկոյան խարույկի շուրջ հնարավորություն կստեղծվի արտիստի հետ ջերմ ու անմիջական քննարկումներ ունենալու։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ «Կաղնու» մուտքավճարը՝ 2000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ