Սկիզբ | : | 12.08.18 08:00 |
Ավարտ | : | 12.08.18 22:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Տավուշի մարզի Բերդ քաղաքում կկայանա մեղրի և հատապտուղների փառատոնը:
Բաց մի թողեք առիթը մասնակցելու այս համեղ ու քաղցր տուրին:Մինչ փառատոնին մասնակցելը կայցելենք Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկը` Նոր Վարագավանքը (XII-XIII դդ),
այնուհետև կայցելենք Ցլիկ Ամրամի ամրոցը (Տավուշի բերդ):Փառատոնի շրջանակներում նախատեսվում է Շամշադինի մեղրի և հատապտուղների, ինչպես նաև դրանցով
պատրաստված ուտեստների համտեսում: Կտեղադրվեն նաև թոնիրներ, որոնցում
պրոֆեսիոնալ խոհարարները կպատրաստեն հայկական ավանդական ուտեստներ:Դրանցից զատ կցուցադրվեն Տավուշի արհեստավորների ստեղծված գորգերն ու գոբելենները:
Միջոցառման շրջանակներում տեղի կունենան նաև տարբեր տեսակի զվարճալի միջոցառումներ՝
համեմված ազգային երգերով ու պարերով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ