Սկիզբ | : | 19.09.20 06:30 |
Ավարտ | : | 21.09.20 22:30 |
Գինը՝ | 35.000AMD |
Ձեզ ենք ներկայացնում յուրահատուկ տուր, որի ընթացքում բացահայտելու ենք Սյունիքը:
Ստորև կարող եք տեսնել եռօրյա տուրի նկարագրությունը.
Օր առաջին
— Քաղաքային շրջայց Կապան քաղաքում
— Հալիձորի բերդ
— Վահանավանք
Օր երկրորդ
— Շիկահողի արգելոցի Սոսիների պուրակ
— Քաղաքային շրջայց Մեղրիում
— Շվանիձոր: Շվանիձորի քյահրիզներ: Շվանիձորի աքվեդուկը՝ գյուղի ջրանցույցը կառուցվել է 17-րդ դարում, որի միջոցով նույնիսկ այսօր մեծ քանակությամբ հողատարածքներ ոռոգելի են: Այն կառուցվելէ տեղական կոպտատաշ գրանիտե քարով և ունի մոտ 12 մ բարձրություն: Շվանիձորի աքվեդուկը համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը:
— Լիճքի ջրվեժները բնության հրաշալի գլուխգործոց են, որտեղ կարելի և լողանալ, և կազմակերպել առօրյա հանգիստը մոտակա անտառում:
Օր երրորդ
— Քաղաքային տուր Գոորիսում,
— Հին Գորիս քարանձավային բնակատեղ
— Շաքիի ջրվեժ
— Երևան
Գիշերակացը կլինի Կապանում: Տեղեկացնում ենք նաև, որ գիշերակացի և նախաճաշի գումարները
ներառված են տուրի արժեքի մեջ:
Հ.Գ. Լիճքի ջրվեժների քայլարշավը անտառային է, որոշ թեթև բարդություններ կան, առաջին ջրվեժը հեշտ հասանելի է:
Անհրաժեշտ է լինել պատրաստված, հարմար հագուստով և կոշիկներով, քայլարշավային հատվածները հեշտ հաղթահարելու համար: Կխնդրենք հաշվի առնել, որ քղաքային շրջայցերը իրականացվելու են ոտքով:
Չենք մոռանում սնունդ և ջուր վերցնել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
3. գիշերակացը՝ նախաճաշով
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ