Սկիզբ | : | 15.08.21 10:00 |
Ավարտ | : | 15.08.21 21:00 |
Գինը՝ | 5.000AMD |
7.000AMD |
ՄԵՂՐԱՁՈՐ, ՄԱՐՄԱՐԻԿԻ ՋՐԱՄԲԱՐ, ԹԵԺԱՌՈՒՅՔ
Այս տուրի շրջանակներում առաջարկում ենք բացահայտել Կոտայքի մարզի ամենայուրօրինակ գյուղերից մեկը: Սկզբում կայցելենք Մարմարիկի չքնաղ ջրամբար: Այնուհետև Մեղրաձորի փողոցային արվեստի (street art) պատկերների արահետով շրջելուց և գյուղի պատմություններին ծանոթանալուց հետո կայցելենք Թեժառույքի վանք և Մեղրաձորի ջրվեժ։
Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև «Մեղրաձոր էթնո գաստրո տուն» փայտարվեստի կենտրոնում, որտեղ կլինի անուշահամ թեյի, լավաշի, պանրի և մուրաբաների հյուրասիրություն: Փայտարվեստի կենտրոնում մեր հյուրերը կմասնակցեն մեղրաքամին։
Հ․Գ․ Արժեքի մեջ ներառված չէ «Մեղրաձոր էթնո գաստրո տուն» փայտարվեստի կենտրոնի մուտքավճարը՝ 1500 դրամ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ