Սկիզբ | : | 29.09.18 09:30 |
Ավարտ | : | 29.09.18 18:00 |
Գինը՝ | 4.000AMD |
2018 թ.-ի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-14:00-ին, Գավառի տարածաշրջանում կանցկացվի «Մեծ փուռ 2018 միջոցառումը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:
«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի ավարտը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
Գանձակ և Սարուխան համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես:
Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ:
Ձեր մասնակցությունը կխթանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:
Ուրեմն՝ առաջ դեպի «Մեծ փուռ»՝ վայելելու Քյավառի համն ու հոտը:
Իսկ մինչ այդ կայցելենք նաև Հայրիվանք և Նորատուսի խաչքարադաշտ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ