Սկիզբ | : | 04.07.20 08:30 |
Ավարտ | : | 04.07.20 21:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Բացառիկ տուր դեպի Արագածոտնի մարզ։
Նոր բացահայտումների սիրահարների համար։
Նախատեսում ենք այցելել՝ Մաստարայի Սբ․ Հովհաննես եկեղեցի, որը հիմնադրվել է 5-րդ դարում։
Այնուհետև Թալին քաղաքի Ս.Կաթողիկե եկեղեցին է: VIIդ-ի այս վեհաշուք կառույցը բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է: Տաճարի մոտ բացվել են նաև միանավ բազիլիկ եկեղեցու ավերակներ, պալատի մնացորդներ:
Կայցելենք նաև Հոգևանք, որը գտնվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք։
Քայլարշավի երկկողմանի երկարությունը 2․5 կմ է, ուտի խնդրում ենք լինել արշավական կոշիկներով, հագուստով։
Չմոռանաք Ձեզ հետ վերցնել ջուր և սնունդ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ