Սկիզբ | : | 06.09.20 07:00 |
Ավարտ | : | 06.09.20 22:30 |
Գինը՝ | 6.500AMD |
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՑԱՌԻԿ ՏՈՒՐԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Կրկին ուղևորվում ենք չքնա՜ղ Տավուշի մարզ: Քայլարշավը մեկնարկելու ենք Աչաջուր գյուղից, գնում ենք բացահայտելու Մահկանաբերդը, որը նույնացնում են 12-13-րդ դարի կառույց Բերդաքար ամրոցի հետ: Միջնադարյան այս հուշարձանը ճարտարապետական առումով լավ ուսումնասիրված չէ և հետագա պեղումների կարիք ունի։
Մահկանաբերդից վերադառնալիս կանգառ ենք ունենալու Աչաջուր գյուղի մոտ գտնվող անտառի մեջ, բարձրաբուն
ծառերի թավուտում թաքնված Մակարավանքի հոյակերտ համալիրում: Մակարավանքի համալիրը կառուցվել
է 10-13-րդ դարերում և իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ կարևոր է
տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 18 կմ՝ իմ մեջ ներառում է դժվարանցանելի տեղամասեր (թփուտ, վերելքներ): Պարտադիր պետք է լինել արշավական կոշիկներով, համրար՝ շարժումը
չկաշկանդող հագուստով: Չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։ Ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողները քայլարշավին չեն կարող մասնակցել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի, ուղեկցորդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ