Սկիզբ | : | 26.09.20 07:30 |
Ավարտ | : | 26.09.20 21:00 |
Գինը՝ | 5.500AMD |
ԱՆՆԱԽԱԴԵՊ ՏՈՒՐ
Այս նոր հատուկ տուրի մասնակիցներին սպասվում է նոր բացահայտումներ և «համեղ պահեր»:
Այսպիսով՝
— Այցելություն Փամբակ գյուղ` «Հեքիաթի տուն» ազգագրական կենտրոն: Այստեղ մեզ սպասվում է ծիսական գյուղական նախաճաշ, էքսկուրսիա:
— Թումանյանական Դսեղ՝ Թումանյանի տուն-թանգարան: Բնության եզակի հուշարձան համարվող Ձաղիձորի արահետով քայլարշավ դեպի «Գիքորի աղբյուր» և Բարձրաքաշ եկեղեցի (ընդհանուր մոտ 3 կմ թեթև քայլարշավ), Սիրուն Խաչ՝ Փարիզյան մրցանակակիր, 13-րդ դարի խաչքար
— Ֆիոլետովո գյուղ` Նատաշայի հյուրատուն: Ռուսական ընթրիք-թեյախմություն (ինքնաեռով ռուսական թեյ, 2 տեսակի, ռուսական կարտոֆիլով բլիթներ, տնական բլիթներ (блинчики), հաց ու պանիր):
— Վերադարձ Երևան
Բաց մի թող հնարավորությունդ, միացի՛ր մեզ, ունեցիր հաճելի պահերով հագեցած օր:
Տեղեկացնում ենք որ «Հեքիաթի տան» և Նատաշայի հյուրատան մուտքավճարները միասին կազմում են
3200 դրամ և ներառված չեն արժեքում:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ