Սկիզբ | : | 26.07.20 07:30 |
Ավարտ | : | 26.07.20 22:30 |
Գինը՝ | 5.500AMD |
ԵՎՍ ՄԵԿ ԲԱՑԱՌԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ
Այս անգամ մեր նպատակակետն է Վրաստանի սահմանգխին գտնվող Վիրահայոց լեռների գագաթներից մեկը՝ Լոք լեռը։
Լեռան «Լոք» անվան ծագումը դժվար է ասել, բայց կարելի է ենթադրել՝ մի լոնք ու անցնում ես սահմանը։ Լոք լեռան բարձրությունը 2140 մ է։ Հարաբերական բարձրությունը մոտ 400 մ է։
Քայլարշավի մեկնարկը սկսելու ենք Սարչապետ գյուղից, այն հեռու է Երևանից՝ 167 կմ-ով։
Լոքի գագաթին գտնվում է Լոքի բերդը։ Հինավուրց բերդը թվագրվում է 12-րդ դարով։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 10-11 կմ, ուստի խնդրում ենք
լինել արշավական կոշիկներով, հագուստով, ֆիզիկական պատրաստ վիճակում
ու չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրասնպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ