Սկիզբ | : | 20.08.23 08:00 |
Ավարտ | : | 20.08.23 19:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս տուրի շրջանակներում այցելելու ենք Խոր Վիրապ վանական համալիր, որտեղ Ամենայն հայոց կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկվել էր քրիստոնեության քարոզչության համար: Այնուհետև կուղևորվենք դեպի Վայոց ձոր, կծանոթանանք հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող Նորավանքի պատմությանը և կհիանանք մեր լեռնաշխարհի չքնաղ բնապատկերներով:
Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաք: Շրջայցի ժամանակ կայցելենք քաղաքի զարդ հանդիսացող «Ջրահարսի վարսեր» ջրվեժ, այնուհետև կտեսնենք նաև «Երազանքների կամար» բնական հուշարձանը, որը շրջապատված է Ջերմուկի կիրճի սքանչելի տեսարաններով: Ջերմուկի հանքային ջրերի ըմպելասրահում՝ գալերեայում, հնարավորություն կունենանք համտեսելու տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր: Հետադարձին կունենանք կանգառ Արենի գինու գործարանում, որտեղ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. գինու հյուրասիրություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաստատումից հետո տուրի համար վճարումը կատարվում է նախօրոք:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ