Սկիզբ | : | 16.10.16 09:00 |
Ավարտ | : | 16.10.16 21:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Հատուկ քայլարշավը գնահատողների համար` այս շաբաթ կազմակերպում ենք քայլարշավ Պարզ լճից Գոշավանք:
Պարզ լճում, հիանալով անտառի ու լճի գեղեցկությամբ, սկսում ենք մեր քայլարշավը սաղարթախիտ անտառներում և մոտ 8կմ քայլքից հետո հասնում վեհաշուք Գոշավանք: Պատմական տեղեկություններ ստանալով Գոշավանքի մասին (կայցելենք նաև Գոշի գերեզման), թեթև հանգստից հետո կմեկնենք Հաղարծին և Հին Դիլիջան:
Մասնակիցների փոխադրումը կիրականացվի հարմարավետ մինի-ավտոբուսով:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ