Սկիզբ | : | 27.09.20 07:00 |
Ավարտ | : | 27.09.20 21:00 |
Գինը՝ | 5.000AMD |
Այս անգամ առաջարկում ենք միանալ մեզ և ուղևորվել Արա լեռ:Ակտիվ լեռնագնացությանը մասնակցելուց, իսկապես թարմ և մաքուր օդ շնչելուց, մեր թիմի հետ
ուրախ ժամանակ անցկացնելուց զատ կտեսնեք բուսականության բազմազան տեսակներ,
քանի որ Հայաստանի բուսականության 20%-ին կարելի է հանդիպել հենց Արա լեռան վրա:Կայցելենք նաև Ծաղկեվանք, որը քարանձավում փորած վանք է, Արա լեռան վրա: Ի դեպ, այս մամռոտ վանքի մեջ կա
մի աղբյուր, որի ջուրը առողջարար հատկություններ ունի, և տեղացիները Սուրբ ջուր են անվանում այն:
Հ.Գ. Բարդ քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 15 կմ՝ իմ մեջ ներառում է դժվարանցանելի տեղամասեր (թփուտ, վերելքներ): Պարտադիր պետք է լինել արշավական կոշիկներով, համրար՝ շարժումը չկաշկանդող հագուստով:
Ձեզ հետ վերցրեք հարմար ուսապարկ, լապտեր, ակնոց, անձրևանոց գլխարկ, արևապաշտպան քսուք, տաք վերնահագուստ:
Չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։
Ճնշման և շնչառական խնդիրներ ունեցողներին խորհուրդ չի տրվում մասնակցել:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ