Սկիզբ | : | 08.03.23 10:00 |
Ավարտ | : | 08.03.23 17:30 |
Գինը՝ | 9.500AMD |
Միացի՛ր մեզ և մեզ հետ տոնի՛ր Մարտի 8-ը:
Տուրի ընթացքում կայցելենք ամենահին և ամենանշանավոր սրբավայրերից մեկը՝ Ուշիի Սբ. Սարգիս վանք, որտեղ, ըստ ավանդության, ամփոփված են Սուրբ Սարգսի մասունքները: Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու խաչաձև հորինվածքներով և կրկնահարկ ավանդատներով Սուրբ Մարիանե եկեղեցին: Դարչնագույն սրբատաշ տուֆից կառուցված այս եկեղեցին առանձնանում է իր վեհաշուք դիրքով:
Շարունակելով ճանապարհը կհասնենք Սաղմոսավանք, որը գտնվում է գրեթե ժայռի եզրին, իսկ գետի հակառակ ափից դեպի Սաղմոսավանք բացվում է գեղեցիկ տեսարան։
Օրը կամփոփենք Եգանյանների գաստրո տանը, որտեղ սպասվում է հյուրասիրություն:
Տուրի շրջանակներում հնարավորություն կունենանք հանդիպելու հոգեբան Աշխեն Մկոյանի հետ, ում հետ տարբեր հարցեր կքննարկվեն էմոցիաների, դրանց բացահայտման և ճիշտ ուղղորդման վերաբերյալ:
Կստանանք բանալիներ, որոնք մեր կյանքի տարբեր փուլերում ավելի կառուցողական հարաբերությունների հիմք կհանդիսանան:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. գաստրո - տան հյուրասիրություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ