Սկիզբ | : | 16.08.20 07:30 |
Ավարտ | : | 16.08.20 22:00 |
Գինը՝ | 5.000AMD |
ONE WAY TOUR-ը ամռան շոգին զովանալու և հիշարժան օր անցկացնելու համար ունի առաջարկ։ Միացիր մեր տուրին դեպի Գեղարքունիքի մարզ։ Տուրի ընթացքում մեզ սպասվում է 16 կմ ընդհանուր երկարությամբ, միջին բարդության քայլարշավ, որը անցնում է ազնիվ եղջերուների թաքստոցով, բրոնզեդարյա արահետով որտեղ կան կովկասյան մայրահավեր։
Քայլարշավը մեկնարկելու ենք Կալավան գյուղից և ավարտենք Դրախտիկ գյուղում, ընթացքում զով դադար կունենանք Սևանի ափին։
Ալպյան մարգագետիններ, սարերից բացվող Սևանի տեսարան, անտառներ, մի խոսքով՝ չքնաղ բնությունը մեզ է սպասում։
Տեղեկացնում ենք որ անրաժեշտ է վերցնել արևապաշտպան գլխարկ, ակնոց, սնունդ և ջուր, ունենալ քայլարշավի հարմար հարմար կոշիկներ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ