Սկիզբ | : | 13.09.20 07:30 |
Ավարտ | : | 13.09.20 22:30 |
Գինը՝ | 5.900AMD |
Այս անգամ ONE WAY TOUR-ը մեկնում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր: Առաջին կանգառը կլինի Արենիում, որտեղ կհամտեսենք գինիներ և կծանոթանանք գինու պատրաստման տեխնոլոգիային, այնուհետև կուղևորվենք Սյունիքի գեղեցկուհի Շաքիի ջրվեժ:
Հաջորդ կանգառը կլինի իր առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաքը:
Կնստենք Ջերմուկի ճոպանուղին, կհամտեսենք Ջերմուկ քաղաքի տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերը և վերջում կայցելենք Ջերմուկի հանրահայտ «Ջրահարսի Վարսեր» կոչվող ջրվեժը:
Վայելե՛ք հիասքանչ, արևոտ և մաքուր օդով լի օրը ONE WAY TOUR-ի հետ միասին:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
- գիդի ծառայություն
- տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ