Սկիզբ | : | 11.09.21 08:30 |
Ավարտ | : | 11.09.21 22:00 |
Գինը՝ | 12.500AMD |
14.500AMD |
Այս անգամ ուղևորվում ենք Տավուշի քիչ բացահայտված վայրեր։ Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կբարձրանանք Հաղարծնի մոտակա լեռների ամենաբարձր գագաթները։ Առաջին կանգառը կլինի Դիմաց լեռը, այնուհետև կայցելենք Սառցե քարանձավ-ճեղքը, որտեղ ողջ տարին պահպանված առատ ձյուն կա: Ճանապարհին մեզ կհանդիպեն վայրի ձիերի երամակներ, որոնց գլխաքանակը հասնում է մինչև 150-ի: Այնուհետև կբարձրանանք Սառցապատ լեռան գագաթ (2532 մ), որտեղ կվայելենք չքնաղ մայրամուտը և կզմայլվենք ժայռոտ լեռների հրաշք տեսարաններով: Տուրի ընթացքում կտեսնենք նաև «Արջի որջ» կոչվող քարանձավը, որտեղ հայտնաբերվել են հազարավոր տարիներ առաջ ապրած արջի ոսկորներ։
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում ունենալ արևապաշտպան գլխարկ, ակնոց, քսուք, անձրևաթիկնոց, 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ տրանսպորտի ծառայություն
2․ գիդի ծառայություն
3․ jeeping
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ