Սկիզբ | : | 16.01.22 10:00 |
Ավարտ | : | 16.01.22 20:00 |
Գինը՝ | 11.000AMD |
13.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Արկածային տուրիզմի սիրահարներին հրավիրում ենք jeeping տուրի դեպի սառցե հեքիաթային ջրվեժ՝ Թռչկան: Արշավը սկսելու ենք Երևանից՝ ջիպերով: Հայաստանի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին, իր անկրկնելի սառցե գեղեցկությամբ անշուշտ կտպավորի Ձեզ: Ջրվեժն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Տուրի ընթացքում կայցելենք նաև 6-րդ դարի միախորան Չիչխանավանք, որն առանձնանում է իր յուրօրինակ և հետաքրքիր ճարտարապետական լուծումներով:
Օրը կամփոփենք «Ակոս» հյուրատանը՝ վառարանի վրա եփված համեղ կարտոֆիլի պլեճի հյուրասիրությամբ:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ «Ակոս» հյուրատան մուտքավճարը — 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. ուղևորափոխադրում՝ բարձրակարգ Landcruiser Prado մեքենաներով
2. գիդի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ