Սկիզբ | : | 13.08.16 06:30 |
Ավարտ | : | 09.10.24 21:00 |
Գինը՝ | 23.000AMD |
Ձեզ ենք ներկայացնում բոլորովին նոր մշակված 2-օրյա երթուղի դեպի ՋԱՎԱԽՔ և ԹԲԻԼԻՍԻ:
Սա հիանալի տարբերակ է 2 օրում տեսնելու թե՛ Ջավախք աշխարհը,
թե՛ Թբիլիսիի ամենահայտնի տեսարժան վայրերը:Այսպիսով, 1-ին օրը կլինենք Ջավախքում, կայցելենք Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղը,
Գանձայում կայցելենք Տերյանի տուն-թանգարանը և Սբ. Կարապետ եկեղեցին:Այնուհետև կշարունակենք ճանապարհը, կհիանանք Թումանյանին ոգեշնչող Փարվանա լճով, նաև կտեսնենք
իր գեղեցկությամբ հայտնի Սաղամո լիճը և Ծալկայի ջրամբարը, իսկ երեկոյան արդեն կհասնենք Թբիլիսի:
Կարճատև հանգստից հետո` զբոսանք քաղաքում և այց Մտածմինդա զվարճանքների այգին:2-րդ օրվա գրաֆիկը ներկայացնենք հակիրճ.
1. Հավլաբար թաղամաս
2. Կարմիր Ավետարան եկեղեցի
3. Նոր էջմիածին եկեղեցի
4. Հայարտուն կենտրոն
5. Սբ.Երրորդություն եկեղեցի
6. Խոջիվանքի պանթեոն
7. Մետեխի եկեղեցի
8. Նարիկալա ամրոց
9. Սբ. Նշան եկեղեցի
10. Խաղաղության կամուրջ
11. Սիոնի մայր տաճար
12. Անկախության Հրապարակ
13 …
Ուշ երեկոյան` վերադարձ Երևան
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. գիշերակաց
Խումբը 12 անձից քիչ լինելու դեպքում փոխադարձ համաձայնությամբ ընդհանուր արժեքին կավելանա 5000 դրամ:
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հ.Գ. Չմոռանք ստուգել անձնագրի ելքի կնիքի առկայությունը
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ