Սկիզբ | : | 23.05.21 09:00 |
Ավարտ | : | 23.05.21 18:00 |
Գինը՝ | 5.000AMD |
7.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս հատուկ տուրի շրջանակներում առաջարկում ենք բացահայտել Արարատի մարզի յուրօրինակ զբոսաշրջային վայրերը: Մեր առաջին կանգառը կլինի Սբ. Կարապետ վանքը: Համաձայն վանքի վիմագիր արձանագրություններից մեկի՝ այն հիմնել են Օրբելյանները 14դ.-ի սկզբներին`որպես իրենց տոհմական գերեզմանատուն։ Մեր հաջորդ կանգառը կլինի Խոր Վիրապ վանական համալիրը, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռ: Ճանապարհը շարունակելով՝ կհասնենք Հրեշտակների ձոր, որն իր գույներով, տեսքով և եզակիությամբ առանձնանում է մյուս կիրճերից: Այս տարածքում կա նաև բուժիչ հատկություններ ունեցող հանքային ջրի աղբյուր։
Հ.Գ. Թեթև քայլարշավի ընդհանուր երկարությունը մոտ 2 կմ է։ Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ