Սկիզբ | : | 01.05.22 08:00 |
Ավարտ | : | 01.05.22 20:30 |
Գինը՝ | 6.500AMD |
— Ոչխար ենք մորթել, ոչխա՜ր:
Կախարդական է Լոռին իր վեհանիստ սարերով, գեղատեսիլ անտառներով, սքանչելի բնությամբ ու կանաչով, լեռնային զուլալ ջրերով։ Այս անգամ կուղևորվենք Լոռի՝ Հրանտ Մաթևոսյանի հետքերով։
Ասում են, թե նա հոգով հարուստ էր, իսկ ներքուստ՝ իսկական ստեղծագործող։ Գրողի ստեղծագործական կյանքին ավելի մոտ լինելու համար կբացահայտենք նրա ներշնչանքի անկրկնելի աղբյուր Լոռին: Տուրի ընթացքում կայցելենք հոյակերտ Օձունի տաճար և Արդվիի Սբ. Հովհաննես եկեղեցի: Փոքրիկ քայլարշավի ճանապարհին կտեսնենք «Օձի պորտ» բնական հուշարձանը։ Մեր վերջին կանգառը կլինի Ամրակից գյուղում, որտեղ կայցելենք Սբ.Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի:
Օրվա ավարտին կդիտենք «Մենք ենք, մեր սարերը» հետաքրքրիր և յուրօրինակ ֆիլմը՝ նկարահանված Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա: Ֆիլմն ամբողջապես արտահայտում է Մաթևոսյանի մտորումները, նախորդ դարի բարքերը, հովիվների առօրյան և գյուղի կյանքը, այն գյուղի, որ հազար թելով կապված է աշխարհին։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ գրադարանի (ֆիլմի դիտման վայր) մուտքավճարը՝ 1000 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ