Սկիզբ | : | 18.07.20 07:30 |
Ավարտ | : | 18.07.20 22:00 |
Գինը՝ | 5.500AMD |
Այս անգամ ուղևորվում ենք դեպի Վայոց ձոր։
Նախատեսում ենք քայլարշավ դեպի Ջրովանք, որը ջրաերկրաբանական բնության հուշարձան է Հայաստանում։ Բնական այս հուշարձանը գտնվում է Վայոց ձորի Արփի գյուղից մոտ 3 կմ հարավ-արևելք, Արփա գետի ձախ վտակի Ջրովանք գետակի ակունքում: Որպես մատուռ՝ Ջրովանքն ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Տուրի ընթացքում կլինենք նաև Հորբատեղ գյուղի բնական շատրվանող աղբյուրում և քարայծերի դիտակետում։
Քայլարշավի երկկողմանի երկարությունը մոտ 11 կմ է, ուտի խնդրում ենք լինել արշավական կոշիկներով,
հագուստով և չենք մոռանում ջուր և սնունդ վերցնել։
Հ․Գ․ Գինը ներառում է քարայծերի դիտակետի մուտքավճարը։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառաայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ