Սկիզբ | : | 12.09.21 07:30 |
Ավարտ | : | 12.09.21 21:00 |
Գինը՝ | 6.000AMD |
8.000AMD |
Այս կիրակի ունենք բացառիկ հնարավորություն վայելելու, ինչպես նաև հետախուզելու Լոռու մարզը: Գեղեցիկ քայլարշավը սկսում ենք Մադան գյուղից, որտեղ գտնվում են հունական եկեղեցու ավերակները: Այցելելու ենք նաև Կոշաբերդ, որտեղից բացվում է հրաշագեղ տեսարան դեպի Լոռվա ձորը: Վերջին կանգառը կլինի Մենձ Էր քարայրում, որտեղ կունենանք թեյի և սուրճի հյուրասիրություն:
Հ.Գ. Խնդրում ենք հաշվի առնել, որ այս տուրը քայլարշավային է, և մեզ սպասվում է մոտ 13 կմ երկարությամբ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային, հարմարավետ կոշիկներով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ փոխնորդ հագուստ, մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Հ.Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ Մենձ Էր քարայրի մուտքավճարը — 1000 դրամ
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ