Սկիզբ | : | 10.07.21 08:30 |
Գինը՝ | 5.000AMD |
7.000AMD |
Գնում ենք բացահայտելու Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառը։ Գավառը Հայաստանի հնագույն բնակավայրերից է(մ.թ.ա. 8րդ դար)։ Դրա մասին է հուշում այնտեղից հայտնաբերված Ռուսա Ա թագավորի արձանագրությունը ։ Գավառի հուշարձանները թեև չեն զարմացնում իրենց շքեղությամբ, բայց բացառիկ են և յուրահատուկ։
1ին կանգառը կլինի Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցում(7րդ դար)։ Կհամտեսենք գետնի տակից բխող հանքային ջուրը։Կայցելենք Ս. Հովհաննես ժայռափոր մատուռը։ Այստեղից կուղևորվենք խաչքարերով հարուստ Նորատուս։Բացի խաչքարերից կայցելենք նաև Ս. Աստվածածին եկեղեցին (9րդ դար)։
Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Հայրավանք։ Իսկ ամենավերջում մեզ Սևանի զով ափին սպասում է խարույկ և համեղ փուռ(կարտոֆիլի)։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ