Սկիզբ | : | 02.07.22 07:00 |
Ավարտ | : | 03.07.22 23:59 |
Գինը՝ | 25.000AMD |
31.000AMD |
Դարձի՛ր դեպի Դաշբաշի կիրճ աննախադեպ ուղևորության առաջին մասնակիցներից:
Երկօրյա տուրի շրջանակներում կբացահայտենք Վրաստանի կոլորիտային մայրաքաղաք Թբիլիսին և Դաշբաշի զմրուխտյա կիրճի վրա կառուցված 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը:
1-ին օրը կայցելենք՝ Թբիլիսի, Հավլաբար թաղամաս, Խոջիվանքի պանթեոն, Ծմինդա Սամեբա, Նոր Էջմիածին, Մետեխի և Սբ. Գևորգ եկեղեցիներ, Ծծմբային բաղնիքների թաղամաս, Շարդենի փողոց, Խաղաղության կամուրջ, Ազատության հրապարակ, Ռուսթավելի փողոց, ճոպանուղիով կբարձրանանք Նարիկալա ամրոց և այլն: Ցանկացողները կարող են այցելել նաև Galleria Mall:
Գիշերակացը` Թբիլիսիում:
2-րդ օրը կայցելենք Ծալկայի շրջանում գտնվող նորաբաց Դաշբաշի կիրճ, որտեղ ականատես կլինենք կասկադային ջրվեժների անզուգական գեղեցկությանը: Տուրի ընթացքում կայցելենք նաև Փարվանա և Սաղամո լճեր և օրը կամփոփենք չքնաղ Գանձայում, որտեղ կարող եք այցելել Վահան Տերյանի տուն-թանգարան:
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չեն՝
Ճոպանուղու մուտքավճարը – 5 GEL (մոտ 1000 դրամ),
Վահան Տերյանի տուն-թանգարանի մուտքավճարը — 3 GEL (մոտ 500 դրամ)
Դաշբաշի մուտքավճարը — 49 GEL (մոտ 7000 դրամ):
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. հյուրանոց
4. նախաճաշ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ