Սկիզբ | : | 14.11.21 10:00 |
Ավարտ | : | 14.11.21 21:00 |
Գինը՝ | 7.900AMD |
Ջերմ և տաքուկ միջավայր, թեյ, մտերմիկ զրույցներ, հարց ու պատասխան, նոր ծանոթություններ…
Հենց սա է քեզ սպասվում այս կիրակի, եթե որոշես միանալ մեզ: Բաց մի՛ թող այս տարվա վերջին հնարավորությունը սիրված դերասան Բաբկեն Չոբանյանի հետ տուրի մասնակցելու և հիշարժան մեկ օր ունենալու: Այս անգամ մեկնում ենք Տավուշի մարզ:
Տուրի ընթացքում կունենանք նաև կարճատև կանգառ Հին Դիլիջան համալիրի տարածքում. համալիրն ամբողջապես արտահայտում է 19-րդ դարի Դիլիջան քաղաքի իրական շունչը:
Օրը կամփոփենք «Բերկրի» հյուրատանը, որտեղ տաք վառարանի վրա համեղ կարտոֆիլի պլեճ պատրաստելուց բացի, հնարավորություն կունենանք մասնակցելու նաև լավաշի թխման արարողությանը:
Հ.Գ. Տուրի ընթացքում սպասվում է մոտավորապես 2 կմ քայլարշավ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. «Բերկրի» հյուրատան մուտքավճարը
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ