Սկիզբ | : | 06.06.21 09:30 |
Ավարտ | : | 06.06.21 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
9.500AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս կիրակի Ռուբեն Եսայանի հետ ուղևորվում ենք բացահայտելու Վայոց Ձորի մարզի պատմական անկյունները։ Այս տուրի շրջանակներում այցելելու ենք ամենագեղեցիկ ու բարձրադիր վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը։ Մեր հաջորդ կանգառը լինելու է Ջերմուկ քաղաքում, որտեղ կունենանք քաղաքային տուր, կտեսնենք Ջրահարսի վարսեր ջրվեժը և հանքային ջրերի ըմպելասրահում կունենանք հնարավորություն համտեսելու տարբեր հանքային ջրեր։ Այս տուրի ընթացքում ունենք նաև բացառիկ նպատակակետ՝ Ջերմուկի լքված մշակույթի տունը:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ