Այս շաբաթ Արամ Մելիքյանի հետ ուղևորվում ենք բացահայտելու Տավուշի մարզը: Բնասերներին և տավուշյան բնապատկերները գնահատողներին առաջարկում ենք միանալ մեր անզուգական քայլարշավին դեպի Գոշի լիճ: Սկզբում կայցելենք հին Դիլիջան համալիր: Այնուհետև կուղևորվենք Գոշավանք: Վանական համալիրի պատմությանը ծանոթանալուց հետո Գոշ գյուղից անտառային արահետով կքայլենք դեպի Գոշի լիճ, որտեղ կհիանանք լճի գեղեցկությամբ, իսկ հետո խարույկ կվառենք մթնոլորտն էլ ավելի ջերմացնելու համար: Օրվա ավարտին մեզ սպասվում է գինու և կրակի մեջ եփված համեղ կարտոֆիլի հյուրասիրություն:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: