Սկիզբ | : | 29.09.19 08:30 |
Ավարտ | : | 29.09.19 20:30 |
Գինը՝ | 5.500AMD |
ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՋԱՋՈՒՌ ԳՅՈՒՂ՝ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է» խորագրով ԲԱՑԱՌԻԿ տուր
— Հրավիրում ենք շրջելու Գյումրու փողոցներով և թանգարաններով:
— Այսպիսով կուղևորվենք Գյումրի և կշրջենք Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով,
— հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Ամեփրկիչ ):
— Այնուհետև ժամանակի և ցանկության առկայության դեպքում կայցելենք իր տեսակի մեջ յուրահատուկ` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ այսպես կոչված Ձիթողցոնց տուն, որի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Թանգարանի սրահներում վերականգնված են արհեստավորի և ունևոր գյումրեցու բնակարաններ:
— Կայցելենք նաև Ջաջուռ, որտեղ ծնվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը: 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով այն, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ