Սկիզբ | : | 19.02.23 08:30 |
Ավարտ | : | 19.02.23 21:00 |
Գինը՝ | 6.500AMD |
Այս տուրի շրջանակներում կուղևորվենք Դսեղ, կայցելենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ կնշենք նրա ծննդյան օրը և Գրքի տոնը։ Կայցելենք նաև Դսեղի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Թանգարանում կտեսնենք Ամենայն հայոց բանաստեղծի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Այնուհետև կուղևորվենք Քառասնից Մանկանց վանք և Դեբեդի կիրճ։
Օրը կամփոփենք «Սոնա» հյուրատանը, որտեղ մեզ սպասվում է գյուղական կարտոֆիլ պլեճի և թեյի համեղ հյուրասիրություն։
Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չեն Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճարը
(մեծահասակների համար՝ 500 դրամ, դպրոցականների համար՝ 300 դրամ) և հյուրատան վճարը՝ 1500 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ