Սկիզբ | : | 25.07.20 09:00 |
Ավարտ | : | 25.07.20 21:00 |
Գինը՝ | 4.500AMD |
Հատուկ քայլարշավը գնահատողների համար մեկնում ենք Գոշավանք—Գոշի լիճ-Ճերմակավանք-Խաչարձան:
Գոշավանքից սկսում ենք մեր ուրախ քայլարշավը: Պատմական տեղեկություններ ստանալով Գոշավանքի մասին (կայցելենք նաև Գոշի գերեզման), շարժվում ենք դեպի գունագեղ Գոշի լիճ: Գոշի լճում ունենալու ենք կարճատև դադար, հանգիստ: Այնուհետև կքայլենք դեպի Ճերմակավանք (10-12րդ դար), որտեղից բացվում է բնության հրաշալի տեսարան։ Քայլարշավը կավարտենք Խաչարձան գյուղում։
Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է 12.5 կմ:
Չենք մոռանում լինել հարմար կոշիկներով և հագուստով, վերցնում ենք ջուր և սնունդ:
Ու ամենակարևորը՝ բարձր տրամադրությամբ ենք գալիս:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ