Սկիզբ | : | 03.10.20 09:00 |
Ավարտ | : | 03.10.20 22:00 |
Գինը՝ | 3.900AMD |
Տուրի ընթացքում նախատեսում ենք այցելել նաև ՄԱԹՈՍԱՎԱՆՔ և ՋՈՒԽՏԱԿ վանք:
— ՋՈՒԽՏԱԿ վանքը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը, «Ջուխտ»` նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Երկու եկեղեցիների շուրջ տարածված է միջնադարյան գերեզմանոցը իր յուրահատուկ տապանաքարերով։
— ՄԱԹՈՍԱՎԱՆՔԸ գտնվում է Դիլիջանի անտառներում` Բլդան գետի աջափնյա սարահարթի վրա: Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ: Սրա հս. պատի մոտ կա 2.5 մ երկար. և 2.2 լայնության խաչարձան: Դրա վրայի արձանագրությունից իմացվում է,
որ տաճարը շինվել է 1251 թ. և կոչվել է նաև Պղնձահանք Սբ. Աստվածածին:
— ՀԻՆ ԴԻԼԻՋԱՆ, որտեղ Դուք կզգաք 19-րդ դարի Դիլիջանի շունչը:
Հ.Գ. Ցանկացողները կարող են օգտվել նաև միայն ուղևորափոխադրումից դեպի Դիլիջանի քաղաքային զբոսայգի, մասնակցելու համար Գինու Տոնին այս դեպքում արժեքը կազմում է 2900 դրամ: Ուղևորափոխադրման դեպքում՝ մեկնարկը 11:00-ին, 22:00 վերադարձ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդ / ուղեկցորդի ծառայություն
2. տրանսպորտ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ