Զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի պատմաճարտարապետական հուշարձաններից Գառնու տաճարը գտնվում է Կոտայքի մարզում: Այն հեթանոսական շրջանից պահպանված միակ կառույցն է Հայաստանում և նվիրված է Միհր աստծուն: Նախքան տաճար հասնելը ճանապարհին կանգառ կունենանք Չարենցի կամարի մոտ, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը: Այնուհետև կայցելենք Գեղարդավանք (Այրիվանք): Ըստ ավանդության՝ XIII-րդ դարից այստեղ է պահվել այն գեղարդը, որով խոցել են Քրիստոսին: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ազատ գետի կիրճ, որտեղ կտեսնենք բնության անձեռակերտ հրաշք «Քարերի սիմֆոնիան»: Բնական հուշարձանը, որը հայտնի է նաև «Բազալտե երգեհոն» անունով, նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով:
Հ.Գ. Արժեքը չի ներառում Գառնու մուտքավճարը տեղացիների համար՝ 750 դրամ,
օտարերկրացիների համար՝ 1.500 դրամ, և Քարերի սիմֆոնիայի մուտքավճարը՝ 200 դրամ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում