Սկիզբ | : | 06.06.21 07:30 |
Ավարտ | : | 06.06.21 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
9.500AMD |
Ֆոտոտուրի ընթացքում կբացահայտենք Լոռվա մարզի գողտրիկ անկյունները: Մեր առաջին կանգառը կլինի Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ Հրաշագործ եկեղեցին: Այնուհետև կայցելենք Ծաթեր գյուղում գտնվող «Ծաթեր» հյուրատուն, որտեղ ժամանակ կունենանք վայելելու գյուղական թարմ սնունդ: Ծաթեր գյուղից կսկսենք մեր հիմնական քայլարշավը դեպի Ձորագետի կիրճ: Ճանապարհին կանգառ կունենանք ամրոց-աշտարակի մոտ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի կիրճը: Քայլարշավի վերջում կիջնենք գետի ափամերձ հատված, որտեղ կզմայլվենք կիրճի հսկայածավալ ժայռակտորով: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Հնեվանք:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Հ.Հ.Գ. Արժեքի մեջ ներառված չէ «Ծաթեր» հյուրատան մուտքավճարը — 1000 դրամ
Հ․Հ․Հ․Գ․ Լուսանկարները տրվում են մեկ շաբաթվա ընթացքում
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. 10+ պրոֆեսիոնալ լուսանկար
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ